Ամենահայտնի մեքենաները Ռուսաստանում
«АвтоВАЗ»-ի արտադրանքը գրավել է այս ցանկը՝ ՌԴ-ում ամենատարածված արտասահմանյան մեքենային ետ գցելով մինչև 8-րդ հորիզոնական: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ռուսաստանում ամենահայտնի մեքենաների ցանկի գրեթե բոլոր հորիզոնականներում հայրենական արտադրության մեքենաներն են հայտնվել: «Lada 2107»-ը պատվավոր առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Երկրի ճանապարհներով 1.75 միլիոն 2107 է երթևեկում: Երկրորդ հորիզոնականում մեքենաների թվով «Lada 2106»-ն է՝ 1.62 միլիոնով: Եռյակը եզրափակում է «Lada 4x4»-ը, որը հայտնի է «Նիվա» անունով: «Նիվաների» թիվը 1.16 միլիոն է:
Չորրորդից յոթերորդ հորիզոնականներում «Lada 2109», «Lada 2110», «Lada 2114» և «Lada 2105» մեքենաներն են: Եվ միայն 8-րդ հորիզոնականում է արտասահմանյան մեքենա հայտնվել՝ «Ford Focus»-ը: