Թուրքիան անցնում է քարոզչական պատերազմի
Էրդողանի վարչակազմը խիստ հրահանգ է իջեցրել մեդիա դաշտի համար, իսկ ով չենթարկվի հրահանգին խիստ կպատժվի: Ըստ ներքին հրահանգի, մամուլն ու մեդիա դաշտը պետք է խոսեն և գրեն բացառապես Թուրքիայում իրականացվող և իրականացվելիք շինարարական աշխատանքների մասին, զբոսաշրջիկների թվի աճի մասին, հատկապես Գերմանիայից ժամանող զբոսաշրջիկների թվի աճի, պետք է խոսեն թուրք-ռուսական բոլոր հայտնի և անհայտ ծրագրերի մասին, անգամ մասնավոր ծանոթությունների հիմքի վրա դրված բիզնեսները ներկայացնել որպես պետական ծրագրի մի մաս:
Ստամբուլի բորսիայում արհեստակնորեն ռեկորդային ձևով լիրայի արժևորումն ավելի շատ լուսաբանել: Այս օրերին նաև խոսում են աշխարհում իր մեծությամբ երրորդ ջրամբարի կառուցման մասին: Մի խոսքով անցնում են քարոզչական պատերազմի:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք