Չեմ կարծում, թե Նիդերլանդների համերգս վերջինը կլինի. Ազնավուր
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծրագրել է համերգային ուղևորություն կատարել Նիդերլանդներում: Այս մասին գրել է Nrc.nl հոլանդական պարբերականի թղթակից Պիա դե Յոնգն ԱՄՆ-ից՝ պատմելով օգոստոսի վերջին Նյու Յորքում լեգենդար շանսոնյեի հետ հանդիպման մասին։
«Ես շուտով ելույթ կունենամ Նիդերլանդներում։ Բոլորն ասում են, որ դա իմ վերջին համերգը կլինի, սակայն ես այդպես չեմ կարծում»,-ասել է 93-ամյա Ազնավուրը։
Շանսոնյեի խոսքով՝ ինքը չի պատրաստվում դադարեցնել հյուրախաղերը և բեմ կբարձրանա այնքան ժամանակ, որքան առողջությունը կների։