Հայաստանում այնքան փող կա, որ մտքով այդքանը երևի հաշվել չլինի
Հայաստանում պետական ապառատի ամենաչհիմնավորված արդարացումը «բյուջեում փող չկա» տարբերակն է: Ես օրինակ շատ եմ լսել տարբեր հարցերին նմամ պատասխան.
- Ձեր փողոցը ինչի՞ չեն սարքում
- Դե ասում են փող չկա
- Ձեր մուտքը ինչու չեն մաքրում
- Դե ասում են փող չկա
և այլն:
Հայաստանում այնքան փող կա, որ մտքով այդքանը երևի հաշվել չլինի: Փորձի համար մի օր գնացեք Երևանի ծայրամասերում գտնվող թաղեր ու տեսեք, թե ինչ մասշտաբի տներ կան կառուցված: Շատ հեռու էլ պետք չի՝ Ավանով իջեք Մասիվ, հետո Նորք ու Մանումենտ: Այդքանը բավական է: Տների մեծ մասի տերերը պետական աշխատողներ են:
Ավելի հեշտ տարբերակ ասեմ: Գնացեք քաղաքի կենտրոնում գտնվող պետական կառույցների դիմացը 5 րոպե կանգնենք ու տեսեք, թե ամսեկան 200-300 հազար դրամ աշխատավարձ ստացողների մեծ մասը ինչ մեքենաներով է գալիս աշխատանքի: Համարներին էլ ուշադրություն կդարձնեք:Շատ դեպքում դրանք նույն գնի են լինում ինչ մեքենան:
Այսքանից հետո բողոքել երկրի պետական բյուջեից ու ասել փող չկա մինիմում ձեռք առնելուն հավասար բան է: Լավ էլ կա ու դեռ լիքնա, ուղղակի ծախսվելու տեղերն են տարբեր:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք