Չեմ զարմանա, եթե ինձ Պուտինի լավագույն ընկեր հայտարարեն. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին համարում է, որ Կիևը պրովոկացիաներ է նախապատրաստում իր՝ Ուկրաինա վերադառնալու ֆոնին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի ծառայությանը:
«Նրանք ինչ-որ պրովոկացիաներ են նախապատրաստում: Ես չեմ զարմանա, եթե մոտ օրերս իրենք հայտարարեն Անվտանգության դաշնային ծառայության գեներալ, Պուտինի լավագույն ընկեր և այլն»,- նշել է Սաակաշվիլին:
Նա նույնպես նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները Արդարադատության նախարարությանը հանձնարարել են ուսումնասիրել Վրաստան իր արտահանձնումը: