Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը կհամալրվի. արքայազն Ուիլիամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը երրորդ երեխային են սպասում
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը իրենց երրորդ երեխային են սպասում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում տալով Քենսինգթոնյան պալատին:
Ներկայումս Քեյթն ու Ուիլիամն ունեն 2 երեխա՝ 4-ամյա Ջորջն ու 2-ամյա Շարլոտան:
Նշենքՙ որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայական ընտանիքը վերակառուցում է Քենսինգթոնյան պալատը, որտեղ էլ նրանք տեղափոխվել են բնակվելու: