ԱՄՆ-ում ուսուցչուհին աշակերտի հետ սեռական հարաբերությունների մեջ է մտել. նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում
ԱՄՆ Թեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում բնակվող 52-ամյա Ալբերտա Պադիլյան, ով մաթեմատիկայի ուսուցչուհին է, հայտնել է, որ սեռական կապի մեջ է մտել 17-ամյա դեռահասի հետ: Այս մասին գրում է «The Independent»–ը։
Նրա խոսքով՝ իրենք սեքսով են զբաղվել այգում, ինքը տղայի համար նվերներ է գնել, այդ թվում ուտելիք ու հագուստ, նաև բջջային հեռախոս։
Կինը կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա դուստրը ոստիկանությանը հայտնել է իր կասկածների մասին։ Դուստրը նաև պատմել է, որ ձայնագրել է խոսակցությունը 17-ամյա տղայի հետ, որը նրան խնդրել էր չպատմել իր ու աղջկա մոր սիրային կապի մասին։
Եթե ուսուցչուհուն դատապարտեն՝ նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։