Կիսաբաց լուսամուտներ հաղորդման հետ կապված միֆեր
2014թ․-ին Individuum Casting Production-ի միջոցով նկարահանվել եմ տարբեր նախագծերի մասսայական տեսարաններում։ Այդ ընթացքում մոտ կես տարի որպես հանդիսատես եղել եմ նաև բոլորիս կողմից հայտնի Կիսաբաց լուսամուտներում։
Միֆ №1․ Մարդկանց հատուկ են ընտրում կամ դերասաններ են մասնակիցները
Եթե դուք Արմենիայի սպասասրահում(այնտեղի աշխատողներն ասում են՝ "ԿՊՊ-ում") գոնե մի կես ժամ լինեք, դուք կտեսնեք մի "հրաշալի" տեսարան, թե ինչպես հեռավոր գյուղերից կամ քաղաքներից "պաչկեքով" գալիս են ու աղաչում, որ իրենց հետ, ինչքան հնարավոր է շուտ, խոսեն այդ հաղորդման լրագրողները կամ ադմինիստրատորները։
Միֆ №2․ Հաղորդման տեսարանները խաղարկային են
Ժող ջան, այն, ինչ-որ Դուք տեսնում եք վերջնական տեսքով եթերում, դա գրեթե չմոնտաժված տարբերակն է, իրականում շատ քիչ շտկումներ են արվում․․․
Միֆ №3. Հաղորդումները նկարահանվում են ամեն օր
Մեկ շաբաթվա կամ տաս օրվա համար բոլոր հաղորդումները նկարահանվում են մեկ օրում` առավոտյան մոտ 10:00-ից մինչև 21:00 - 23։00, շատ քիչ ընդմիջումներով։
Այդ հաղորդման անձնակազմում աշխատում են լավ պինդ նյարդերով մարդիկ, քանի որ այդ տիպի "կոնտինգենտի" հետ աշխատելն ահավոր բարդ է, նկարահանումներն էլ շատ լարված ու նյարդային մթնոլորտում են անցնում․․․Մի խոսքով՝ մի մեծ սթրեսային հաղորդում է։
Որքան էլ դժվար լինի պատկերացնել, բայց այն ունի բավական մեծ հեռուստալսարան ու դրա հաշվին էլ դեռ մնում է եթերում․․․
Հենրիկ Մարգարյան. Ֆեյսբուք: