Բըրբանքի հայկական մշակութային կենտրոնը հրդեհների պատճառով տարհանման կենտրոն է դարձել
Բըրբանքում հայկական մշակութային հիմնադրամը, Հայ դատի Ամերիկայի հանձախմբի գրասենյակն ու Բըրբանքի երիտասարդական կենտրոնն առաջարկել են իրենց շենքներն օգտագործել որպես բնակիչների տարհանման կենտրոն՝ Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնել է «Asbarez»-ը:
Կազմակերպությունները համագործակցում են ոստիկանության, տեղի հրշեջ ծառայության ու քաղաքային խորհրդի հետ, համակարգում իրենց գործողություններն իշխանությունների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բըրբանքում և Լոս Անջելեսում մոտ 500 տուն տարհանման ենթակա է։ Արդեն այրվել է ավելի քան 2 հազար հա տարածք։