ԱՄՆ-ն վստահ չէ ինքն իր վրա. Մերկել
Մինչև Գերմանիայի խորհրդարանական ընտրությունները մնացել է 3 շաբաթ: Կանցլեր Անգելա Մերկելը հավակնում է իր կուսակցության դրական ցուցանիշին հասնել, այսինքն՝ պահպանել առաջնորդի իր դերը ողջ Գերմանիայում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Կանցլերի վարկանիշն ընկել էր, սակայն այժմ գերմանացիներին պետք է ապացուցել, որ նա ուժեղ և ինքնուրույն քաղաքական գործիչ է, ով ունի սեփական հայացքները: Ահա թե ինչ է նա ասել ԱՄՆ-ի մասին:
«Երկիր, որը վստահ չէ ինքն իր վրա: Ամերիկան հոգ է տանում բոլորի համար, միայն թե ոչ այն մարդկանց, ովքեր այնտեղ չեն կարողանում աշխատել, չունեն բժշկական ապահովագրություն: Սակայն դրանով ես չեմ արդարացնում այն ամենը, ինչ անում է նոր քարտուղարությունը: Շատերն ամերիկյան քարտուղարությունում կարծում են, որ եթե իրենց երկիրը պետք է կրկին մեծ լինի, ապա մյուսները պետք է ավելի փոքր դառնան: Ես այսպիսի կարծիքը սխալ եմ համարում»,- նշել է Մերկելը: