ԱՄՆ-ն ունի Հյուսիսային Կորեային ռազմական հարված հասցնելու մի քանի մշակված տարբերակ
Հենց նոր ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Սպիտակ տան պարտեզում լրագրողներին բրիֆինգում տեղեկացրեց, որ դուրս է գալիս պրեզիդենտ Թրամփի և փոխպրեզիդենտ Փենսի հետ հանդիպումից, որտեղ նրանց ներկայացրել է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածի տարբերակները։
Ըստ գեներալ Մաթիսի, ԱՄՆ-ն ունի անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կորեային ռազմական հարված հասցնելու մի քանի մշակված տարբերակ, որոնցից որևէ մեկը անհապաղ կգործարկվի, եթե Հյուսիսայի Կորեան որևէ կարգի ոտնձգություն անի ԱՄՆ տարածքի, ներառյալ Գուամը կամ ԱՄՆ դաշնակիցներ Հարավային Կորեայի ու Ճապոնիայի հանդեպ:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք