Թրամփը չի բացառել Հյուսիային Կորեայի վրա հարձակվելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարված հասցնելու հնարավորությունը Փհենյանի հերթական միջուկային փորձարկումից հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Տեսնենք»,- լրագրողի հարցին պատասխանել է Թրամփը: Դե իսկ հարցը եղել է այսպիսին. արդյո՞ք ԱՄՆ-ն մտադիր է հարձակվել Հյուսիսային Կորեայի վրա: Թրամփի պատասխանը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ նախագահը Փհենյանի գործողությունները թշնամական և վտանգավոր էր համարել ԱՄՆ-ի համար: Հյուսիսային Կորեան վերջերս խոշոր միջուկային փորձարկում է իրականացրել: «Նրանց բառերն ու գործողությունները շարունակում են ԱՄՆ-ի համար թշնամական և վտանգավոր մնալ»,- գրել էր Թրամփը թվիթթերյան իր էջում: