Բելգիայում ավիաշոուի ժամանակ օդաչուն ընկել է ուղղաթիռից
Բելգիայի արևելքում ցուցադրական ելույթների ժամանակ օդաչուն ընկել է ուղղաթիռից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Avenir»-ին, որը վկայակոչոմ է երկրի ՊՆ-ին:
Պատահարը տեղի է ունեցել Ամե համայնքում բաց դռների օրվա ընթացքում: Երկու օդաչուներից մեկը, ով գտնվել է բազմաթիրախային «Agusta A-109» ուղղաթիռում, անհայտ պատճառով ընկել է ուղղաթիռից: Հայտնի է, որ զինծառայողի մոտ օդապարիկ չի եղել:
Այժմ փրկարարները փնտրում են օդաչուին: Արտակարգ պատահարի պատճառներն այս պահին պարզվում են: