Ադրբեջանի «սև ցուցակի» 668-րդ անձը
Ադրբեջանը ինչպես գիտենք անձնական «սև ցուցակ» է ստեղծել, որտեղ հայտնվում են մարդկանց անուններ, ովքեր այցելում են Արցախ: Այդ մարդիկ սովորաբար լինում են քաղաքական գործիչներ, արվեստագետներ, լրագնրողներ, մարզիկներ և այլն: Ցուցակում արդեն առկա է 668 հոգու անուն իսկ վերջինը Կանադայի խորհրդարանի անդամ Տոնի Կլեմանն է, ով այցելել էր Արցախ:
Ըստ ադրբեջանցիների հայկական կողմը Կլեմանին հրավիրել է Արցախ և այդ այցի համար նույնիսկ գումար ենք վճարել: Մարդիկ երազում են գան Արցախը տեսնեն, մենք պետք է գումարով մարդ բերենք: Իհարկե, Ադրբեջանում գումարով հարցեր լուծելը միշտ արդիական է, բայց դա մեզ չի կարող վերաբերվել: Արցախ ժամանած ցանկացած անձ գալիս է կամ հրավերով կամ ինքնակամ: Բոլոր բարեկամների համար Արցախի սահմանները բաց են:
Հետաքրքիրը այն է, որ Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ գրված է, որ տվյալ մարդիկ առանց Ադրբեջանի թույլտվությամբ հատել են իբր պետական սահմանը: Տեսնես աշխարհում կգտնվի մի հոգի, որ որոշի գնա ու Ադրբեջանից թույլտվություն հարցնի, որպեսզի մեկնի Արցախ: Ադրբեջանը ի՞նչ պետք է անի: Թույլատրի , մեր տղերքը սահմանի չեզոք գոտում հարցերը կլուծեն: Թույլ չտա, վրան կծիծաղեն, որ ամբողջ աշխարհով հայտարարում է, որ Արցախը իրենն է բայց չի կարողանում մարդկանց այնտեղ ուղեկցի:
Մարդիկ էլ մեր Արցախ գնում են մեր ճանապարհներով ու գնալու համար ոչ մեկից թույլտվություն պետք չի , որ խնդրեն, եթե իհարկե բարի նպատակներով են գնում, եթե բարի չի , ապա էն սահմանի տղերքը էլի ճանապարհի կեսին հարցերը կլուծեն:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք