Քադիրովը բարկացել է և առաջարկել բողոքներ ուղարկել ՄԱԿ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Instagram»-ի իր էջում ևս մեկ ուղերձ է հղել՝ քննադատելով Մյանմայի իշխանությունների գործողությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մյանմայում՝ Ռաքհայն նահանգում, վերջին շաբաթվա ընթացքում մի շարք հարձակումներ և հրդեհներ են տեղի ունեցել: Դեպքերի հետևանքով այրվել են ավելի քան 2 հազար 600 տներ, ավելի քան 58 000 մահմեդականներ լքել են Մյանման և տեղափոխվել են Բանգլադեշ:
Քադիրովի խոսքով՝ համացանցում բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ կան ռոհինջայի ներկայացուցիչների մահապատիժներից, այդ թվում՝ ծաղրալից:
«Քաղաքական գործիչների և առաջնորդների արձագանքը վկայում է ժամանակակից աշխարհի անբարոյականության մասին: ՄԱԿ-ը սահմանափակվում է խղճուկ հայտարարություններով իր «անհանգստության մասին»»,- գրել է Քադիրովը՝ առաջարկելով բողոքի նոտա ուղարկել ՄԱԿ: