Ռուսաստանում 12-ամյա տղային կասկածում են համադասարանցու սպանության մեջ
Կրասնոդարի երկրամասում քննիչները քրեական գործ են հարուցել 12-ամյա պատանու նկատմամբ‚ ում կասկածում են համադասարանցում սպանութան մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է‚ որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին: Ըստ քննության տարբերակի՝ պատանին մետաղե ձողով նվազագույնը 6 հարված է հասցրել 13-ամյա համադասարանցու գլխին: Տղան հասցված տրավմաներից մահացել է:
Կոնֆլիկտի ականատեսները եղել են այլ պատանիներ‚ ովքեր դեպքի վարը կասկածյալի հետ միասին լքել են: