Իրաքյան Քրդստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաժամանակ պատրաստվում է երկու համապետական միջոցառման
Իրաքյան Քրդստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաժամանակ պատրաստվում է երկու համապետական միջոցառման. սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացման և նոյեմբերի մեկին խորհրդարանական ընտրությունների անցկացման:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կոթյար Ադիլը հայտարրել է, որ անկախության հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսն ավարտվել է: Մնացել է տեղամասեր բացել Քիրքուքում, Մոսուլում և Հանեքում: Այստեղ, այն տրածքները, որոնք չեն գտնվում ԻՊ-ի վերհսկողության տակ տեղամասերը կկահավորվեն ու կբացվեն 24 ժամվա ընթացքում:
Սելահադին և Դիյալա քաղաքների ղեկավարությունը նույնպես խնդրել է, որ իրենց ներառեն անկախության հանրաքվեի անցկացման քարտեզում, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ 122 հզ ծառայող, որպեսզի կազմակերպեն Քիրքուքի, Մոսուլի, Դիյալայի, Սելահադինի և Հանեքի աշխատանքները:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: