Սեպտեմբերի 7-ից ջերմաստիճանը մի փոքր կնվազի. Գագիկ Սուրենյան
Սեպտեմբերի 7-ից ջերմաստիճանը մի փոքր կնվազի։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ամսի 7-ից մի փոքր հովանում է, Երևանում կդառնա +33...+34»,– Ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ զգուշացրել էին, որ սեպտեմբերի 3-ից 7-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: