Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են միավորվել. սակայն ամուսնալուծության գործընթացը չեն պատրաստվում դադարեցնել
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են միավորվել, սակայն ապրել առանց միմյանց իրար կապող ամուսնության վկայականի: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Ըստ աղբյուրի զույգը չի պատրաստվում դադարեցնել ամուսնալուծության գործընթացը« սակայն ցանկանում է միմյանց տալ երկրորդ հնարավարությունը:
Կերսագիր Յան Հալպերին դերասանուհուց մի քանի ժամ փորձել է պարզել, թե հիմա իրականում ինչ է կատարվում սուպերզոյգի միջև:
Փիթն ու Ջոլին իսկապես ներել են միմյանց և նախատեսում են միավորվել: Նրանք չեն ցանկանում դադարեցնել ամուսնալուծության գործընթացը, քանի որ ցանկանում են միմյանց հետ ապրել քաղաքացիական ամուսնությամբ՝ առանց ձևականությունների:
Զույգը այս որոշումը կայացրել է այն բանից հետո« երբ 7 շաբաթ առաջ դատարանը նրանց ուղարկել է հոգեթերապիայի համատեղ ստուգման: Այն նշանակվում է դատարանի կողմից և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ: Ամուսինները 10 ամիսների ընթացքում առաջին անգամ էին միմյանց հետ շփվում:
Առաջին քայլը կատարել է Փիթը« որից հետո զույգը գրկախառնվել է: Այս ամենը տեղի է ունեցել հոգեթերապիայի ժամանակ: