ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 44-ի
ԱՄՆ Տեխաս նահանգը 1 շաբաթից ավելի պատուհասած «Հարվի» փոթորկի հետևանքով զոհվածների թիվն ըստ վերջին տվյալների՝ հասել է առնվազն 44-ի: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:
Տարերային աղետը նահանգը պատուհասել է 8 օր առաջ: Ուժգին քամիների, տեղատարափ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք դեռևս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ հետ այցելել էր աղետի գոտի՝ խոստանալով հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել «Հարվի»-ից տուժած Տեխասը:
Հայտնի է, որ արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր միլիոնավոր դոլարի նվիրատվություն են արել փոթորկից տուժածների օգնության հիմնադրամներին: