Փա՜ռք Բարձրյալին. մայրերը շնորհակալ են Քադիրովին իրենց երեխաներին Իրաքից փրկելու համար
Եվս 8 երեխա և 4 մեծահասակներ փրկվել են Իրաքի թեժ կետերից: Երեք ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրոզնիի օդանավակայանում: Ինքնաթիռում ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներ են եղել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրանց վերադարձը հնարավոր է դարձել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի շնորհիվ, ով իրագործել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրահանգը:
Վերադարձած երեխաներից ամենափոքրն ընդամենը 7 ամսական է, ամենամեծը՝ 9 տարեկան: Ինքնաթիռում նրանց ուղեկիցն էր Չեչնիայի ղեկավարի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում՝ Յիադ Սաբսաբին: