Գերմանիան մերժեց Թուրքիայի պահանջը
Գերմանիան մերժել է Թուրքիայի իշխանությունների պահանջը, այն է՝ սառեցնել Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում ապրող համախոսների հաշիվները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Spiegel»-ին:
Ինչպես հաղորդվում է, համապատասխան պահանջն Անկարան ուղարկել էր Գերմանիայի ԱԳՆ այս տարվա գարնանը:
Փաստաթղթում նշվում է 80 թուրքի անուն, ովքեր հավանաբար կապ ունեն Գյուլենի հետ:
Գերմանական իշխանությունները մերժել են Թուրքիայի պահանջը: ԳԴՀ ԱԳՆ-ն ՆԳՆ-ի և արդարադատության նախարարության հետ խորհրդակցելուց հետո պատասխանն ուղարկել է Անկարային: