Ներդրումների իրական թիվը շատ ավելի խայտառակ է, քան առաջին հայաքից թվում է
Երկու օր սպասեցի, տեսնեմ, ո՞վ կանդրադառնա այն հարցին, որ այդ խայտառակ ներդրումների թվի իրական թիվը շատ ավելի խայտառակ է, քան առաջին հայաքից թվում է:
Ու քանի որ ոչ մեկը չանդրադարձավ, ասեմ. էդ որ ասում եք, որ շատ ցավալի է, որ առաջին կիսամյակում ընդամենը 17 միլիարդ ($35 միլիոն) փող է եկել, դա սուտ է, որովհետև այդ 17 միլարդի մեջ մտնում է 31 միլիարդը, որ եկել է Ջերսիից, դեռ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատած ու Ռուբեն Վարդանյանի կողմից ֆինանսավորած, Ամուլսարի համար:
Տիգրան Սարգսյանը չի կարող գլուխ գովալ Ռոբսոնի կամ Դոն Պիպոյի հետ ընկերությամբ, բայց Վարդանյանի հետ քիրվայությամբ կարող է ու այս 31 միլիարդով ևս միանշանակ կարող է գլուխ գովալ: Մինչդեռ, եթե այդ 31 միլիարդը չլիներ, Կարապետյանի հակառեկորդը կլիներ -14 միլիարդ (-$30 միլիոն) դրամ, որից -12 միլիարդը գնացել է ՌԴ՝ Գազպրոմի և այդ սինդիկատի այլ ընկերությունների շնորհիվ:
Նենց որ Հովիկը, ոչ թե 1.1 միլիարդ ավել փող էր բերել, այլ 15 միլիարդ ավել: Ընդ որում, Աբրահամյանի «փայլուն» ռազմավարությամբ պահուստից ահագին փող գնաց գյուղացուն, սակայն Տիգրան Սարգսյանի ռեֆորմը այդ բացը փակեց, հլը մի բան էլ ավել: Սակայն այս տարում արդեն գոյացած $190 միլիոնի պակասորդը նա արդեն դժվար կարողանա փակի, ինչքան էլ Չինացի պաս տա այս անտաղանդ, բայց շատ ճաշակով դիլետանտներին:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք