1930-ական թթ-ի ստալինյան գնդակահարությունների մեջ ինչ-որ անհասկանալի, մոլագարային բան կար
Եվ այնուամենայնիվ, 1930-ական թվականների ստալինյան գնդակահարությունների մեջ ինչ-որ անհասկանալի, մոլագարային բան կար։ Ասեմ ինչու։
Լինում է, չի լինում, մի սովորական, խեղճ ու կրակ ձկնորս է լինում, անունը՝ Նիկոլայ Եմելյանով։ Երբ 1917-ի հուլիսին Կերենսկին հալածում էր Լենինին, էս Եմելյանովը օգնում է վերջինիս, տանում-պահում է իր ձկնորսական խրճիթում, անձնագիր են կեղծում, էս կողմ-էն կողմ, վերջը՝ Լենինին էս մարդը առոք-փառոք ճամփում է Ֆինլանդիա։
Երբ հեղափոխությունը հաղթում է, Եմելյանովին սկսում են մեծարել՝ թե բա՝ առաջնորդին օգնել է։
Հետո Լենինը մեռնում է, իսկ Եմելյանովն իր համար ապրում էր։ Բայց 1935-ին ձերբակալում են, իրեն աքսորում են Սիբիր, երկու որդիներին էլ գնդակահարում։
Միքայել Յալանուզյան. Ֆեյսբուք