«L’Oreal»-ը խզել է սևամորթ ռասիստ-տրանսսեքսուալի հետ պայմանագիրը
«L’Oreal» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը սևամորթ տրանսսեքսուալ մոդելի հետ՝ ռասիստական հրապարակման համար: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Նշվում է‚ որ Մոնրո Բերդորֆը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր արել‚ որում գրել էր. «սպիտակ ռասսայի հաջողությունը կառուցված է սևամորթների արյան և մահերի վրա»:
Այս գրառումն ավելի ուշ մոդելը ջնջել է և փորձել բացատրել իր տեսակետը: Իբր‚ նա չի ցանկացել ռասիստ անվանել յուրաքանչյուր սպիտակի‚ այլ միայն խոսել է արևմտյան հասարակության մասին‚ որն իր խոսքով հիմնված է մեկ այլ ռասսայի նկատմամբ առավելության վրա:
«L’Oreal»-ը խզել է պայմանագիրը Մոնրոյի հետ‚ քանի որ «Բերգդորֆի տեսակետը չի համընկնում ընկերության արժեքների հետ»: