Խնդրում եմ, սեքսի համար ինձ էլ չգրեք. Ջուս
Երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը մտածում են իմ մասին, որ ես խենթ եմ և գրում են ինձ՝ միայն սեքս առաջարկելու համար։
Այ մարդ, սիրելի՛ տղամարդիկ, ես լուրջ աղջիկ եմ։ Չափից լուրջ եմ։ Եվ ինձ չի հետաքրքրում սեքսը սեքսի համար։ Ես սիրում եմ ընտանիք, սեր, հարգանք, ջենթլմեն, խոսքի տեր և թասիբով տղամարդու։
Տղամարդ, ով կհասնի և կսիրի ինձ, բայց ասեմ՝ ես էլ պետք է սիրեմ։ Այնպես որ, խնդրում եմ, սեքսի համար ինձ էլ չգրեք։ Արդեն, իրոք, անհետաքրքիր է։ Լրջացե՛ք արդեն»: