Սաակաշվիլու եղբորը կարտաքսեն Ուկրաինայից
Ուկրաինացի իրավապահները պատրաստվում են երկրից Վրաստանի նախկին նախագահ‚ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու եղբոր՝ Դավիդ Սաակաշվիլու արտաքսմանը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«Ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլու եղբայրը՝ երկրում բնակության ռեժիմը խախտելու համար: Իմիգրացիոն ծառայությունն ու ոստիկանությունը նրան ձերբակալել են և պատրաստվում են արտաքսելու»‚- ասվում է հայտարարարությունում: