Թրամփը ՄԱԿ-ում ռեֆորմներ իրականացնելու մտադրություն ունի
Հիմա ՄԱԿ-ը կազմակերպություն է‚ որտեղ կարելի է ուղղակի «զրուցել և լավ ժամանակ անցկացնել: կառույցը բարեփոխումների կարիք ունի»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում տալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա աշխարհի առաջնորդների հետ հանդիպում է նախատեսել ՄԱԿ-ում ռեֆորմներ իրաականացնելու հարցի առթիվ: Հանդիպումը կազմակերպության նյույորքյան գրասենյակում է տեղի ունենալու սեպտեմբերի 18-ին:
Նախատեսվում է‚ որ հանդիպմանը խոսքով հանդես են գալու Թրամփը‚ ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշն ու ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին: