Չեխերը Հռոմի պապի համար 122 շիշ «սուրբ» գարեջուր կեփեն
«Budejovicky Budvar» չեխական ընկերության գարեջուր պատրաստողները սեպտեմբերի 5-ին նոր գարեջուր կպատրաստեն հատուկ Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Խմիչքի եփման գործընթացը կսկսվի պատարագից հետո: Հենց գարեջուրը պատրաստ լինի, եպիսկոպոս Վլաստիմիլ Կրոչիլը կօրհնի այն:
«Որպես հարգանքի նշան՝ գարեջուր եփողները սուրբ հայրին կնվիրեն 122 շիշ սուրբ գարեջուր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, գարեջուրը պետք է մնա 90 օր, և միայն դրանից հետո եպիսկոպոսն ու գարեջուր եփող ընկերության ղեկավարի տեղակալը ողջ բաժինը կփոխանցեն Հռոմի պապին: Նախաձեռնությունը ողջունվել է Վատիկանում Չեխիայի դեսպանության կողմից: