Հայուհին ռուսական «Голос»-ի ժյուրիին ցնցեց իր տաղանդով (տեսանյութ)
Մեկնարկել է ռուսական «Голос»-i 6-րդ սեզոնը: «Голос»-i ժյուրին՝ Ալեքսանդր Գրադսկի, Լեոնիդ Ագուտին, Դիմա Բիլան և Պելագեա կազմով, ցնցված էր Կրասնոդարի մարզից Դիանա Շալժիյանի «Իսպանիա» ստեղծագործության կատարմամբ:
Ժյուրիի բոլոր անդամներից չի շրջվել միայն Պելագեան, որը գովաբանել է հայուհուն՝ հայտարարելով, որ ինքը նրան այլևս ոչինչ չի կարող տալ, քանի որ Դիանան իսկական տաղանդ է:
«Սա անթերի է, նույնիսկ քննարկելու որևէ բան չկա»,- հայտարարել է Գրադսկին: