Երբ գալիս է սեպտեմբերի 1-ը, նույնիսկ տգետներն են խոսում գիտելիքի, կրթության անհրաժեշտության մասին
Երբ գալիս է սեպտեմբերի 1-ը, նույնիսկ տգետներն են խոսում գիտելիքի, կրթության անհրաժեշտության մասին, բայց հաջորդ օրվանից կարծես մոռանում են այդ մասին և շարունակվում է տգիտության հաղթարշավը:
Իհարկե, մեր բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս, որ մենք ճապոնացիների նման ուսուցչին տանք նախարարի աշխատավարձ, բայց քանի դեռ նրանց տրվում է այնպիսի աշխատավարձ, որով անհնար է ուսուցչի կոչմանը արժանի կյանքով ապրել, մեզանում շարունակվելու է սովորական երևույթ դիտվել տգիտությունը:
Ինչևէ...Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կարևորում են գիտելիքը, գիրը, դպրությունը:
Գագիկ Ղահրամանյան. Ֆեյսբուք