Մուսուլմանների Կուրբան-Բայրամն ու քրիստոնյաների մատաղը
Քանի որ այսօր մուսուլմանների Կուրբան-Բայրամն է, եկեք խոսենք Հայ Առաքելական եկեղեցու արարողություններից մեկի՝ Մատաղի մասին։
Որքանով ինձ հայտնի է, աշխարհում առաջին քրիստոնյա Հայ Առաքելական Եկեղեցին միակ քրիստոնեական եկեղեցին է, որում կենդանու զոհաբերության ակտ է իրականացվում՝ հանձին ցուլի, խոյի, գառան կամ աքաղաղի ծիսական մորթման։
Մյուս քրիստոնեական եկեղեցիները ծիսական զոհաբերության միակ դեպք են ընկալում՝ Հիսուս Քրիստոսի ինքնազոհությունը հանուն մարդկության մեղքերի թողության։ Զոհաբերության, առավել ևս կենդանու ծիսական զոհաբերության այլ տարբերակ որևէ այլ քրիստոնեական եկեղեցու կողմից ինձ հայտնի չէ։ Եթե մեկնումեկդ գիտեք, ասեք, շնորհակալ կլինեմ։
Վերադառնամ այսօրվա մուսուլմանների Ղուրբան Բայրամին, որը ... կենդանու զոհաբերության ծիսական ակտ է՝ հանուն Բարձրյալի բարեգթության։ Թույլատրվում է զոհաբերել կճղակավոր կենդանիներ՝ ոչխար, կով, ուղտ, որոնց միսը թույլատրվում է ուտել։
Մեկ մարդը կարող է զոհաբերել 1 ոչխար կամ գառ, իսկ 7 հոգով կարող են զոհաբերել արդեն կով կամ ուղտ։
Զոհաբերվող կենդանու գլուխը թեքում են դեպի Մեքքա, կանչում «Բիսմիլլահ» և «Ալլահու աքբար» ու կտրում կենդանու վիզը։
Այնուհետև Բարձրյալին զոհաբերված կենդանու միսը մուսուլմանները բաժանում են 3 մասի, մի մասը պահում են իրենց ընտանիքի սննդի համար, երկրորդ մասը ողորմություն են բաժանում կարիքավորներին, իսկ երրորդ մասը՝ նվեր են բաժանում ծանոթներին։
Սա «Ուդխիայի» ծեսն էր իսլամում։
Բայց Իսլամում կան նաև կենդանու երկու այլ զոհաբերության տեսակներ՝ «Ակիկան» ,որը կատարվում է ընտանիքում երեխա ծնվելու կապակցությամբ՝ երեխայի ծննդից 7-րդ օրը։ Տղա երեխայի ծնվելիս 2 ոչխար են մորթում (զոհաբերում), աղջիկ երեխայի համար՝ 1 ոչխար։
Իսկ մյուս զոհաբերությունը, որով հավատավոր մուսուլմանն ինքն իրեն պարտավորեցնում է կենդանի զոհաբերել հանուն Բարձրյալի, հանուն ինչ-որ կոնկրետ նպատակի. ասենք «եթե հիվանդս առողջանա», «կամ եթե տղես ընդունվի Երևանի քաղաքապետարանում աշխատանքի» կամ «շեֆս ինձ առաջ քաշի ոստիկանությունում», կոչվում է «Նազր Կուրբան»։ Այս Նազր կուրբանի պարտավորությունն ստանձնած մուսուլմանը պարտավոր է Բարձրյալի կողմից իր պահանջը կատարելու դեպքում իրականացնել իր խոստացած զոհաբերությունը....
Հ.Գ. ասածսինչ է, մի խոսքով, հայեր ջան, հաջորդ անգամ որ Կուրբան Բայրամ անեք, իմ բաժին միսը չմոռանաք ինձ ուղարկել:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք