Պորոշենկոն խաբում է և իրեն վախկոտի պես պահում. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանդապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր արտաքսումն Ուկրաինայից անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությունն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Պորոշենկոն ինձ քաղաքացիությունից զրկելու մասին հարցերին պատասխանել ակներևաբար չի ուզում: Սակայն պետք է: 37 օր հետո մենք, այդուհադերձ, պատասխան լսեցինք: Եվ այդ պատասխանում նա իրեն վախկոտի պես է պահում, թաքնվում է գործի ընթացքի հետևում: Նա իրեն այնպես է պահում, կարծես ինքը չի որոշել: Դա օրենքով է այդպես, նախագահը խաբում է: Դա օրենքով չէ, դա նրա խախտումն է, և դատարանում դա կապացուցվի»,- գրել է նա:
Սաակավշիկին նաև ցուցադրական է համարել այն, որ Պորոշենկոյի տվյալ հայտարարությունն արվել է Խարկովում ադմինիստրատիվ ծառայությունների կենտրոնի բացման ժամանակ, որն ինքն է ստեղծել: