850 միլիոն դոլար բերելու փոխարեն երկրից տարել է 30 միլիոն. շատ լավ գիտեն՝ ինչ են անում, «իձիոտը» դուք եք
Արա, էս անտեր վիճվարչության, անտեր հաշվետվությունը էդ անտեր ներդրումների մասին ինձ չի թողում. արդեն 30 ժամ է անցել, հլը տակն եմ մնացել: Ամեն տողը գանձ է: Էս տարվա առաջին վեց ամսում ներդրում բերելու տեղը, մեր «ներդրում բերողը», երկրից փող է տարել՝ մոտ 14 միլիարդ դրամ:
Այդ 14-ից 12 միլիարդը ($25 միլիոն) Ռուսաստան է գնացել: Հլը մտածեք, ինձ հուշեք, ո՞րն է ամենախոշոր ռուսական ընկերությունը Հայաստանում: 850 միլիոն դոլար բերելու տեղը, երկրից տարել է $30 միլիոն (-14 371 միլիոն դրամ): Թեպետ, հլը մի քանի ամիս կա, հույսներս չկտրենք, թերևս:
Հիմա դուք կմտածեք, որ նա «իձիոտ» է, որ նա փող բերելու փոխարեն փող է տանում, որ նա չի հասկանում, ինչ է անում: Ո՛չ, տիկնայք և պարոնայք, վստահեցնում եմ ձեզ նա «իձիոտ» չէ, եթե չեք հավատում, մի հատ ձեր շուրջը նայեք ու, ասենք, իր թևի ժամացույցին նայեք: Ո՛չ նա է «իձիոտ», ո՛չ Սաքունցը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Թամրազյանը, ո՛չ Կիվիրյանը, ո՛չ էլ նույնիսկ Պավլիկը: Նրանք բոլորը շատ լավ գիտեն, ինչ են անում: «Իձիոտը» դուք եք:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք