Մեծ Բրիտանիայում տղամարդը պիցցերիայում «մահացու հրավառություն» է կազմակերպել (տեսանյութ)
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում տղամարդը հրավառության համար նախատեսված պայթուցիկները նետել է պիցցերիայի սրահ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Միջադեպի տեսանյութը ցուցադրվել է «RT» հեռուստաալիքով:
Ինչպես երևում է տեսանյութում, աշխատակիցները, որոնցից մեկը սեղանի մյուս կողմում է լինում, կարողանում են ժամանակին թաքնվել խոհանոցում, ինչի արդյունքում միայն նյութական վնասներ է լինում:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործություն կատարած անձնավորությանը: