Գերմանիայում մահմեդականների դեմ պրովոկացիոն ցուցանակներ են հայտնվել (լուսանկարներ)
«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության նախընտրական թիմը կարող է «ամենակոշտն ու ագրեսիվը դառնալ‚ որոնց երբևէ տեսել են գերմանացի ընտրողները»: Այս մասին հայտնում է Vox-ը:
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին‚ որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 24-ին‚ գերմանական «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունը թիմ է ստեղծել‚ որի գործունեությունը մահմեդականների դեմ է ուղղված:
Բեռլինի փողոցներում սկսել են հայտնվել հակաիսլամական տեքստերով ցուցանակներ: Այդ ցուցանակներից մեկում‚ օրինակ. բաց լողազգեստով աղջիկներ են‚ իսկ գրության մեջ ասվում է՝ «Փարանջա՞: Մենք նախընտրում ենք բիկինի»: Մեկ այլ ցուցանակում հղի կին է պատերված և գրված է.«Նոր գերմանացինե՞ր‚ նրանց մենք ինքներս կստեղծենք»‚ և այլն: