Տարիներ անց սիգարետի վաճառքով զբաղվող Զինո Դավիդովի հայրը արդեն աշխատում էր որդու Davidoff ֆիրմայում
Բոլորին հայտնի Davidoff ապրանքանիշի հիմնադիր Զինո Դավիդովի հայրը թույլ չէր տալիս, որպեսզի տղան հաճախի համալսարան, նա ասում էր «Կյանքն ամեն ինչ կսովորեցնի, համալսարանի կարիք իմ որդին չունի»: Տարիներ անց սիգարետի վաճառքով զբաղվող Զինո Դավիդովի հայրը արդեն աշխատում էր որդու Davidoff ֆիրմայում:
Այնպես որ մեծ նշանակություն մի տվեք դիպլոմների գույներին ու ծնողների խորհուրդներին: Սովորեք այն հաստատությունում, որտեղ ցանկանում եք: Այսինքն, եթե ցանկանում եք անասնաբույժ դառնալ, ապա երբեք ծնողների խորհուրդով չընդունվեք Պոլիտեխնիկ:
Եթե ընդհանրապես չեք ցանկանում որևէ համալսարանում սովորել, ապա ավելի լավ է զբաղվեք մի բանով ինչը իրոք ցանկանում եք ու համալսարանում անցկացրած տարիները օգտագործեք ի օգուտ ձեզ: Ստիպողաբար լավ ֆինանսիստ և իրավաբան չեն դառնում:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: