Մեկ միլիոն դոլարի օգնություն՝ Թրամփի գրպանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեփական միջոցներից մեկ միլիոն դոլար կտրամադրի «Հարվի» փոթորիկից տուժածներին տրամադրվող օգնության համար: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ նախագահը պատրաստ է միանալ փոթորիկից տուժած մարդկանց օգնելու ջանքերին, որոնք մենք գործադրում ենք ողջ երկրով, և սեփական միջոցներից մեկ միլիոն դոլար կփոխանցի օգնության ֆոնդին»,- ասել է Սանդերսը:
Ավելի վաղ Թրամփն այցելել էր Տեխաս նահանգ, որը տուժել է փոթորիկից: