Ի՞նչ է նվիրել Ճապոնիայի վարչապետը Թերեզա Մեյին. վերջինս հիասթափված է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ով պաշտոնական այցով ժամանել է Տոկիո, նվերներ է փոխանակել ճապոնացի իր գործընկեր Սինձո Աբեի հետ: Լոնդոնից ժամանած հյուրը նրան եզակի թղթադրամի կրկնօրինակն է բերել, որը ստորագրել են Ճապոնիայի հայր-հիմնադիրները, այն ժամանակ, երբ Աբեն նրան ընդամենը խոհարարական գիրք է նվիրել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդվում է, Թերեզա Մեյը դժվարությամբ է կարողացել թաքցնել իր հիասթափությունը: Սակայն մամուլի հետ պաշտոնական շփման ժամանակ բրիտանական պատվիրակության անդամները նշել են, որ նա, ընդհակառակը, «հաճելիորեն զարմացած է եղել»:
«Շատ հաճելի է, որ պարոն Աբեն նախօրոք իմացել է, որ Թերեզա Մեյին դուր է գալիս խոհարարությունը»,- նշել է բրիտանացի վարչապետի մամուլի ծառայության ներկայացուցիչը: