Հարձակում` նորաստեղծ «NRT TV» հեռուստաընկերության վրա
Քիչ առաջ երիտասարդների մի խումբ Քուրդիստանի դրոշներով հարձակվել է Դահուկ քաղաքում գործող «NRT TV» հեռուստաընկերության վրա: Նրանք մուտք են գործել հեռուստաընկերության գրասենյակ «Այո» վանկարկումներով:
Այս հեռուստաընկերությունը ստեղծվել է բոլորովին վերջերս և իր եթերից իրականացնում է անկախության հանրաքվեի «Ոչ»-ի քարոզարշավը: Երիտասարդները մեղադրել են հեռուսաընկերության ղեկավարներին Բաղդադի, Թեհրանի և Անկարայի պատվերները կատարելու մեջ: Նրանք ներկայացրել են վերջնագիր կա՛մ փակել հեռուստաընկերությունը , կա՛մ այլևս «Ոչ»-ի քարոզարշավ չանել:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք