Քանդել են Մոնթեին նվիրված խաչքարը և «շինարարական աղբի հետ դեն են նետել»
Շատ շուտով բացի Մոնթեի նկարներից, այլ բան չի էլ մնա իրեն հիշեցնող: Մաշտոցի 52 հասցեում գտնվող «հյուրանոց»-ի առջև, որտեղ Մոնթեն երևան լինելու դեպքում մնում էր, ու իր սենյակի առջև մի գեղեցիկ հուշաքար խաչքար կար, շինարարները քանդել են և «շինարարական աղբի հետ դեն են նետել»:
Ինձ էլ բողոքելու համար ծեծի են ենթարկել՝ ասելով թե քե՞զ ինչ, նոր տիրոջն է ինչ ուզի կանի: Սա իմ տղայի լուսանկարն է մանկապարտեզ հաճախելիս անպայման կկանգներ ու կմոտենար: Վայելեք, կամ էլ հիմա սրան դրեք ձեր պատերին ու կարոտի արտահայտություններ արեք: Ներքին թուրքն էլ քանդելով է ավարտում է իր գործը: Հազար ափսոս Մոնթեի արյունը, որ թափվեց այս անշնորհակալ ժողովրդի համար»:
Վիգեն Նազարյան. Ֆեյսբուք