Հայազգի 2 ռեժիսորներ Վենետիկյան կինոփառատոնում կներկայացնեն իրենց ֆիլմերը
Հայազգի երկու ռեժիսորներ 74-րդ Վենետիկյան կինոփառատոնում կներկայացնեն իրենց ֆիլմերը: Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե առյուծի» համար կպայքարի 21 ֆիլմ, այդ թվում` հայտնի ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Ռոբերտ Գեդիկյանի «Վիլլան»։ Այս մասին հայտնել է Rusarminfo-ն։
Վենետիկյան կինոփառատոնում մրցույթից դուրս կներկայացվի նաև Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը։
Ծրագրվում է, որ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ փառատոնի Venice Production Bridge բաժնում։