Ռուսաստանում սեպտեմբերի 1-ին պատրաստվող ահաբեկչություն է կանխվել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը սեպտեմբերի 1-ին պատրաստվող ահաբեկչություն է կանխել: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով ծառայության հանրային կապերի կենտրոնը:
Մոսկվայի շրջանում ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից երկու անձ, նրանք ահաբեկչություններ էին պատրաստում սեպտեմբերի 1-ին:
Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, ձերբակալվածներից մեկն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է: Նա պատրաստվում էր հարձակումներ իրականացնել սառը զենքով: Մյուս ձերբակալվածը ցանկանում էր պայթեցնել իրեն: Նրա բնակության վայրում հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ և դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ:
Օգոստոսի 14-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր ահաբեկչական խմբի անդամների ձերբակալության մասին, որը պատրաստվում էր պայթյուններ իրականացնել մայրաքաղաքի տրանսպորտում և առևտրի կենտրոններում: Խմբի կազմի մեջ էին մտնում երկու մահապարտ ահաբեկիչ, պայթուցիկ սարքերի պատրաստման մասնագետ և ԻՊ-ի անդամ, որը ղեկավարում էր նրանց գործունեությունը: