Մեծ Բրիտանիայում կույրին դատի են տվել մանկական պոռնոգրաֆիա դիտելու մեջ
Մեծ Բրիտանիայում կույր տղամարդուն մանկական պոռնոգրաֆիա դիտելու մեջ են մեղադրել: Այս մասին հայտնում է «Metro»-ն:
Ինչպես հաղորդվում է՝ 44-ամյա Էնդրյու Շոուի մի աչքն ամբողջությամբ կուրացել է‚ իսկ մյուսի տեսողությունը շատ թույլ է: Ամբաստանյալի փասաբան Ալլան Քոբեյնի խոսքով՝ Շոուն տեսողության խնդիրների պատճառով չի կարողացել տարբերակել լուսանկարներում աղջիկների տարիքը:
Նրան մեղադրել են համացանցից ավելի քան 70 պոռնոգրաֆիկ լուսանկարներ ներբեռնելու մեջ‚ որոնցում պատկերված են անչափահաս աղջիկներ:
«Սա եզակի դեպք է. քանի որ իմ հաճախորդը պաշտոնապես կույր է: Կարելի է վստահաբար հայտնել‚ որ տեսողության դժվարությունները խանգարել են իրեն հասկանել‚ թե ինչ լուսանկարներ է ներբեռնել»‚- նշել է Քոբեյնը:
Շոուին գրավով ազատ են արձակել‚ իսկ գործի քննումը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: