Օգոստոսի 31-ին հայկական զինված ուժերը մտան Կուբաթլու քաղաք
1993 թ. ի օգոստոսի 31-ին հայկական զինված ուժերը մտան Կուբաթլու քաղաք։ Սա հերթական քաղաքն էր, որ մերոնք վերցրին այս պատերազմի ընթացքում։
Տարածաշրջանում քաղաքներ գրաված ու ամրացած բանակ ինչ-որ չեմ հիշում: Կուբաթլուի ուղղությամբ հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։
Հարձակողական երեք խմբավորումները‚ ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։
Նույն օրը Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվում Արցախի և Ադրբեջանի միջև։
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք: