Տեխասի քիմգործարանի պայթյուններից հետո հոսպիտալացվել է շերիֆի տեղակալը. 9 մարդ բժշկի է դիմել
ԱՄՆ Տեխաս նահանգի քիմիական գործարանում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Քիմիական գործարանը‚ որը գտնվում է Հարրիս շրջանում‚ գտնվում է «Հարվի» փոթորկի գոտում:
Գործարանում պայթյունների մասին հաղորդագրություն տալուց հետո շերիֆի տեղակալը հոսպիտալացվել է‚ ևս 9 մարդ դիմել է բժշկական օգնության: