Թուրքիայում բարձրաստիճան աշխատակիցը մի խումբ ոստիկանների հետ Գերմանիայից ապաստան է խնդրել
Թուրքիայի ոստիկանության մի քանի աշխատակիցներ, այդ թվում նաև ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան են խնդրել։ Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը։
Գերմանիայից ապաստան խնդրած անձանց անունները գաղտնի են պահվում։
Պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու խնդրանքով է դիմել Թուրքիայի շուրջ 6700 քաղաքացի։