Մերկելը մեղադրվում է պետական դավաճանության մեջ
Անգելա Մերկելին մեղադրել են պետական դավաճանության մեջ: Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ Գերմանիայի դաշնային դատախազության գրասենյակը 2015-ից 2017թթ-ի ընթացքում հազարից ավելի նման բնույթի դիմումներ է ստացել: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Դիմումների մեծ մասի հեղինակները «Այլընտրանք Գերանիայի համար» կուսակցության համախոհներն են: Նրանց խոսքով՝ Մերկելը մոտավորապես մեկ միլիոն գաղթականների հնարավորություն է տվել իրենց երկրի տարածք մտնելու:
Բացի այդ, կանցլերի գործողությունների դեմ ուղղված բողոքներում նրա արածները հավասարեցնում են պետական դավաճանությանը, քանի որ նա առաջին հերթին պետք է դիտարկեր սեփական երկրի հետաքրքրությունները, իսկ ուրիշներին տրամադրվող օգնությունը մղեր երկրորդ պլան:
Եվրոպայում գաղթականների ճգնաժամն ամենաշատը հարվածեց Գերմանիային: