Գերմանիայում անհայտ անձիք պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը
Անհայտ անձիք գերմանական Լեեր քաղաքում (Ներքին Սաքսոնիա) հայկական հուշարձան-խաչքար են պղծել։
Այնտեղ հայտնաբերվել են խաչքարից պոկված կտորներ :Այս մասին հայտնել է «Nouvelles d’armenie»-ն։ Ոստիկանությունը զբաղվում է վանդալիզմի փաստով և մեղավորի որոնմամբ։
Այս տարվա փետրվարին գրանցվել էր նույն հուշարձանի պղծման ևս մեկ դեպք։ Հուշարձանը տեղադրվել էր 2016 թվականին՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ։