Ամենագեղեցիկ հանցագործն ամուսնանում է միլիարդատիրուհու հետ, ում հետ դավաճանեց կնոջը
8 համատեղ տարիները և երեք երեխաները, այնուամենայնիվ, չփրկեցին Ամերիկայի ամենագեղեցիկ հանցագործի ամուսնությունը: Ջերեմի Միքսի կինը գործն ամուսնալուծության է հասցրել: Դրա համար էլ տղամարդն այժմ պաշտոնապես ազատ է և կարող է աշխարհին հայտարարել, որ կրկին ամուսնանում է: Այս մասին գրում է Wmj.ru-ն:
Ջերեմիի ընտրյալը 26-ամյա Քլոյա Գրինն է՝ «Topshop»-ի ժառանգորդուհին: Նրա հոր ունեցվածքը գնահատվում է 3.8 միլիարդ ֆունտ ստերլինգ: Նշանադրության մատանիով լուսանկարը Քլոյան հրապարակել է իր բլոգում:
Հիշեցնենք, որ զույգի սիրավեպի մասին սկսել էին խոսել դեռևս ամռան կեսին: Այն ժամանակ Ջերեմին և Քլոյան միասին ժամանակ էին անցկացնում Թուրքիայում: